Ուկրաինային դատի են տվել
                        23-ամյա գերմանուհու մայրը դիմել է Եվրոպական դատարան՝ Ուկրաինային բարոյական եւ նյութական վնաս հասցնելու  մեղադրանք առաջադրելով: Կնոջ աղջիկը եղել էր Ուկրաինայի տարածքում կործանված Բոինգ 777-ի ուղեււորներից: 
Կինն Ուկրաինայի իշխանություններից պահանջում է մեկ միլիոն դոլարի նյութական փոխհատուցում, գրում է գերմանական Bild am Sonntag-ը: 
Գերմանիայի երկու ընտանիք եւս նույն խնդրով դիմել է Եվրադատարան: Հիշեցնենք, որ  կործանված  ինքնաթիռի  298 ուղեւորները մահացել էին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

