ԿԳՆ-ի եւ «Թումօ»-ի միջեւ հուշագիր կստորագրվի
Դեկտեմբերի 1-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` ԿԳ նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև:
Հուշագիրը վերաբերում է «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպելուն:
Այն կստորագրեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն և «ԹՈՒՄՕ» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: