Կուրծքը` հանուն գիտության. լուսանկարներ
                        Հետազոտությունները ցույց են տվել, որ իտալացիների գիտելիքները բնական և ճշգրիտ գիտություններում, արվեստի, գրականության և պատմության բնագավառներում  այնքան էլ հուսադրող չեն: Դա հանգեցրել է նրան, որ իտալիայում լայն տարածում են գտել սնապաշտությունը , մոգությունների տարբեր տեսակները և նմանատիպ այլ մոլորություններ: 
Որպեսզի մարդիկ ավելի լավ տեղեկացված լինեն ժամանակակից գիտության նվաճումներից և բացահայտումներից և  հրաժարվեն իրենց  անօգուտ  կարծրատիպերից, իտալուհի Լառա Թայթը օգտակարը համադրելով հաճելիի հետ՝ հրապարակել է  իր կրծքի լուսանկարը և գրել հետևյալ մեկնաբանությունը. «Էվոլյուցիայի տեսությունը ժխտում են  իտալացիների 25% և ամերիկացիների 60%-ը»:
 Այս նկարից հետո նրան են միացել մի շարք իտալուհիներ՝ գիտության վերջին նորությունները հրապարակելով, օրինակ՝  նրանցից մեկում գրված է «Պատվաստումները աուտիզմ են առաջացնում»: 
Թեմաները որոնք ընտրում են այս «սելֆի» ակցիայի մասնակիցները շատ տարբեր են՝ ԳՄՕ-ներից մինչև ատոմային էներգիա և Տիեզերքի տարիք: 
Այս ակցիան լայն տարածում է գտել նաև այլ երկրներում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

