211652_close_icon
views-count1638 դիտում article-date 15:34 29-11-2014

Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրման հրամանագիր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության եւ ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել են` Աշոտ Ավանեսյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գարեգին Հարությունյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Արսեն Ղուլյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

Նմանատիպ նյութեր