211652_close_icon

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին

views-count2978 դիտում article-date 13:46 09-02-2016
Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխաըտակազմի մամուլի ծառայությունը: Համաձայն հրամանագրի` ստեղծվել է Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով, որին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում քննարկել ու հաստատել տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: Ըստ հրամանագրի` հաստատվել է նաեւ պետական հանձնաժողովի անհատական կազմը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ:

Նմանատիպ նյութեր