17511 դիտում
14:22 29-11-2014
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Opel-ն ու «07»-ը բախվելուց հետո հայտնվել են ջրանցքում. բոլոր վիրավորները հասակակիցներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-20:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Հարությունյանի վարած Opel Astra մակնիշի 34 VF 791 համարանիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 23-ամյա Վահրամ Միրզոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 ԼQ 446 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Արեն Մկրտչյանը և «07»-ի ուղևոր, Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարգարիտա Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. Opel-ի վարորդն ու նրա ուղևորը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ «07»-ի վարորդն ու նրա ուղևորուհին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնով ջրահեռացման համակարգում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Կարեն Մարգարյանն ու Դավիթ Արշակյանը:
Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շիրակ Խաչատրյանի՝ դեպքի վայր ժամանելուց և քննչական աշխատանքները ղեկավարելուց հետո նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել վերամբարձ կռունկի և քարշակի միոջոցով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+