Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
                        Ադրբեջանի հյուսիսում՝ Լենքորանի շրջանում, այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 04:30-ին երկրաշարժ է գրանցվել:
Ադրբեջանական apa գործակալության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 3 մագնիտուդ: 
Էպիկենտրոնը գտնվել է Լենքորան քաղաքից 2 կմ դեպի արևմուտք. Հիպոկենտրոնը՝ 37 կմ խորության վրա: Երկրաշարժից վնասներ և տուժածներ չկան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

