Մայլի Սայրուսը երեխայի է սպասում Շվարցնեգեր կրտսերից. ԶԼՄ-ներ
Մայլի Սայրուս-Պատրիկ Շվարցնեգեր-կրտսեր զույգի միջև բուռն սիրավեպը սկսվել է վերջերս, սակայն կարծես թե այն իր պտուղը կարող է տալ. Սայրուսը սպասում է Շվարցնեգերի երեխային, գրում է TCH-ն:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Սայրուսը հղիության մի քանի թեստ է անցկացրել, որոնք դրական են եղել: Նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ մոտ 1 ամիս առաջ բեյսբոլի խաղի ընթացքում զույգին բռնացրին կրքոտ համբուրվելիս: