Մադոննան և Մայլի Սայրուսը դուետով են հանդես գալու
Ամերիկացի աստղեր Մադոննան և Մայլի Սայրուսը դուետով են հանդես գալու: E!Online-ի տեղեկություններով, երգիչները հանդիսատեսի առջև Մայլի Սայրուսի համերգի MTV Unplugged-ի ժամանակ են հանդես գալու: Թե ինչ երգ են կատարելու, դեռևս անհայտ է:
Մայլի համերգին Մադոննայի մասնակցությունը դեռ չի հաստատվել: Հայտնի է միայն այն , որ համերգին երիտասարդ երգչուհին իր նոր երգերն է կատարելու:
Նշենք, որ Մայլին այլ հեղինակավոր կատարողների` Ջասթին Բիբերի, Բրիտնի Սփիրսի և Ռաիան Լուիսի հետ արդեն երգել է: