211652_close_icon
views-count1079 դիտում article-date 08:51 29-11-2014

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլում են. Ամանդա Փոլ. 168 ժամ

«168 ժամ » թերթը գրում է, որ ըստ Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի քաղաքական վերլուծաբան, Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի փորձագետ Ամանդա Փոլի՝ Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է: Նա նաև ասել է, որ Եվրամիությունն առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը: Փոլի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա, ու թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածությունը դեռևս մնում է: Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ՝ փորձագետը նկատել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր