1506 դիտում
12:15 18-09-2014
Ամանդա Փոլ՝ «Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա». 168 ժամ
«168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի հետ, ով թերթին ասել է, որ Ղարաբաղը չպետք է ետին պլան մղվի այն պատճառով, որ բանակցություններում առաջընթաց չկա:
Այն պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում, և ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն առաջընթացն ապահովելու համար, որովհետև եթե դա չարվի, մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը և բախումները կբերեն շատ տգեղ հետևանքների։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Մինսկի խումբը կարող է փլուզվել, գուցե այն ընդլայնման անհրաժեշտություն ունի։
Վերլուծաբանը հիշեցրել է, որ Ուելսում ամերիկյան նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծեց Մինսկի խմբի կարևորությունը: Ըստ նրա՝ նախագահների միջև հանդիպումները ողջունելի են և պետք է դիտարկվեն որպես կարևոր պայման՝ երկու առաջնորդների միջև կապը պահպանելու և միգուցե հետագա լարվածությունը կանխելու իմաստով։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Ամանդա Փոլի կարծիքով, նրա դերակատարությունը պետք է հավասարակշռել, քանի որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի և Ադրբեջանի վրա։
Նմանատիպ նյութեր
1464 դիտում
09:28 26-06-2014
Հնարավոր է, որ Ղազախստանը վետո դնի Հայաստանի անդամակցության վրա. Ամանդա Փոլ․ 168 Ժամ
1115 դիտում
08:51 29-11-2014
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր փուլում են. Ամանդա Փոլ. 168 ժամ
Այս բաժնից
4867 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են