211652_close_icon
views-count1440 դիտում article-date 17:52 28-11-2014

Վերջապես կարող եմ ինձ նորից ֆուտբոլիստ զգալ. Օզբիլիս

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը շարունակում է ապաքինվել ծնկի վնասվածքից: Հայ կիսապաշտպանը այսօր վերսկսել է գնդակով մարզումները: Սկզբում նա մարզումը սկսել է վազքային վարժություններով, որից հետո ֆիզպատրաստվածության մարզչի ուղեկցությամբ գնդակով աշխատանք է կատարել: «Վիրահատությունից հետո առաջին ամիսը սարսափելի էր: Հիմա արդեն վերսկսել եմ մարզվել ֆուտբոլային խաղադաշտում, ինչի համար շատ ուրախ եմ: Աշխատում եմ գնդակով և վերջապես կարող եմ ինձ նորից ֆուտբոլիստ զգալ: Իհարկե, երկրպագուների աջակցությունը ինձ շատ է օգնում ապաքինման ընթացքում: Առաջնության առաջին կեսի ավարտից հետո մտադիր չեմ արձակուրդ գնալ, քանի որ ցանկանում եմ քրտնաջան աշխատել և որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ: Հուսով եմ, որ առաջնության երկրորդ կեսում կկարողանամ խաղադաշտ վերադառնալ»,- Օզբիլիսի խոսքերը մեջբերում է մոկսովյան ակումբի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր