Վրացի պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել. տեսանյութ
Վրաստանի խորհրդարանում նախօրեին անցկացված նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև գաղտնալսումների մասին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, պատգամավորներ Ակակի Մինաշվիլիի և Չիորա Տակտակիշվիլիի այդ հարցում հակառակ տեսակետներ են առկա եղել և Մինաշվիլին Տակտակիշվիլիին անվանել է հիվանդ: Դա վրդովեցրելէ պատգամավոր Մերաբ Կաչախիձեին և վիճաբանությունը կվերածվեր ծեծկռտուքի, եթե դրան չմիջամտեին այլ պատգամավորներ, ովքեր և նրանց դուրս հանեցին սրահից: