Ճապոնիայի Ասո հրաբուխը «կանգնեցրել է» ինքնաթիռները
                        Ճապոնական Ասո հրաբուխը նոր թափ է հավաքում: Կյուսու կղզու հարավ-արևմտյան մասում հրաբխից դեպի վեր  ելնող ծխի բարձրությունը հասել է 1,5 կիլոմետրի: 
Մոտակա օդանավակայանում բոլոր չվերթները հետաձգվել են: Մասնագետները հորդորում են` հրաբխից մեկ կիլոմետր հեռու գտնվել: 
Ասո հրաբուխը Ճապոնիայի 47 գործող հրաբուխներից մեկն է, վերջին անգամ ժայթքել է 19 տարի առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

