211652_close_icon
views-count1377 դիտում article-date 20:26 27-11-2014

Վաղ թե ուշ Մեսսին հեռանալու է «Բարսելոնա»-ից. Դեկու

«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Դեկուն համոզված է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վաղ թե ուշ հեռանալու է «Բարսելոնա»-ից: «Գիտեմ, որ վաղ թե ուշ Մեսսին հեռանալու է «Բարսելոնա»-ից: Ֆուտբոլում ոչինչ հավիտյան չէ: Մեծագույն ֆուտբոլիստները գալիս և գնում են: Հասկանալի է, որ Մեսսիին դժվար է պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով, սակայն մի օր դա տեղի կունենա: Դա կախված է մի շարք հանգամանքներից: Եթե Մեսսին երջանիկ լինի, ապա կմնա: Եթե ոչ, ապա նա այլ տարբերակներ կփնտրի: Նրան անհրաժեշտ է երջանիկ լինել, քանի որ դա նրան օգնում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով»,- Դեկուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր