211652_close_icon

Դեկու. Ռոնալդինյոն Մեսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից ավելի տաղանդավոր է

views-count8113 դիտում article-date 21:53 19-06-2016
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դեկուն հայտարարել է, որ Ռոնալդինյոն ավելի տաղանդավոր է, քան Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: «Նա ավելի տաղանդավոր Մեսիից ու Ռոնալդուից: Երբ մենք խաղադաշտում չգիտեինք, թե ինչ անել, նա կարող էր գոլային պահ ստեղծել: Ռոնալդուն երիտասարդ, ատլետիկ և մրցունակ ֆուտբոլիստ է: Մեսին տքնաջան աշխատում էր, որպեսզի անի այն, ինչ այժմ նա անում է գնդակով «Բարսելոնայում», սակայն Ռոնալդինյոյի համար դա լրիվ սովորական բան էր, նա յուրահատուկ վարպետություն ուներ: Ամեն անգամ, երբ գնդակը նրան էին հասցեագրում, նա կարող էր տարբեր ոճերի գոլեր խփել», ասել է Դեկուն:

Նմանատիպ նյութեր