Մեսսին չի բացառել «Բարսելոնա»-ից հեռանալու տարբերակը
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով նախկինում բազմիցս հայտարարել է իր կարիերան կատալոնյան ակումբում ավարտելու մասին, նշել է, որ չի բացառում իր հարազատ ակումբից հեռանալու տարբերակը:
Հարկ է նշել, որ Մեսսին հանդիսանում է կատալոնյան ակումբի մանկապատանեկան դպրոցի սան և առաջին թիմի կազմում հանդես է գալիս 2003 թվականից:
«Ես ապրում եմ ներկայով: Մտածում եմ միայն «Բարսելոնա»-ի հետ տիտղոսներ նվաճելու մասին: Ֆուտբոլում հաճախ ամեն ինչ կտրուկ փոխվում է: Ես միշտ ասել եմ, որ մինչև կարիերայիս ավարտը ցանկանում եմ մնալ «Բարսելոնա»-ում, սակայն երբեմն ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ցանկանում ես: Դժվար է խոսել ապագայի մասին, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ է ներկայումս կատարվում «Բարսելոնա»-ում»,- ասել է Մեսսին: