Չինաստանում մեծ հեղինակություն է վայելում իր ռոբոտ-մատուցողներով հայտնի ռեստորանը. տեսանյութ
                        Նոյեմբերի 24-ից Չինաստանի Չժեցզիան նահանգի Նիմբո քաղաքի ռեստորանի այցելուներին սկսել են սպասարկել ոչ թե մարդիկ, այլ ռոբոտներ, գրում է չինական «Ժենմին ժիբաո» թերթը:
Ռեստորանում աշխատում է 5 ռոբոտ, որոնցից երկուսը մատուցում են կերակրատեսակները, մյուս երեքը ռեստորան մտնող բոլոր այցելուներին զվարճացնում են պարելով:
Ռեստորանն իր ռոբոտներով մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


