18-րդ հարկից ցած է ընկել ռուս պատգամավորի օգնականը
                        Պատգամավոր  Վլադիմիր Վասիլևի օգնականը  ընկել է 18-րդ hարկից: 
32-ամյա  Պավել Աբակումովի  մարմինը գտել են շենքի մուտքի մոտ, հայտնում է Interfax գործակալությունը:
Պատգամավորը նշել է , որ այժմ զերծ է մնում մեկնաբանություններից՝ սպասելով իրավապահ մարմինների եզրակացությանը: 
 
 Ի դեպ՝ Պավել Աբակումովը երկար ժամանակ աշխատել է նրա հետ  հասարակական ոլորտում: Եղել է  «Քաղաքացիական ազգային կոմիտե» համառուսական հասարակական կազմակերպության և  «Հանրային ճանաչում» Ազգային ֆոնդի ղեկավար, Ռուսաստանի լրագրողների միության անդամ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

