Հանդիպել են Կոտայքի մարզպետն ու թեմակալ առաջնորդը
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը հանդիպել է թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ:
Նրանք քննարկել են մարզի հոգևոր-մշակութային ոլորտի գործունեության ընդհանրական ուղղությունները, ինչպես նաև եկող տարվա ընթացքում այս ասպարեզում նախատեսվող միջոցառումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մոտեցումներին, գործընթացին արդյունավետություն հաղորդելու միտումներին: Իսկ Հայոց ցաղասպանության 100-րդ տարելիցին շրջանակներում համատեղ միջոցառումներ կձեռնարկվեն, տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: