Կրեմլը հաստատում է Պուտին-Պորոշենկո հեռախոսազրույցը, հերքում՝ սպառնալիքների հնչեցումը
                        Պաշտոնական Կրեմլը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, սակայն հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Պուտինը սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է նոր գրոհներ կազմակերպել և ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, հաղորդում է TASS գործակալությունը:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախօրեին ուկրաիանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց երկու երկրների ղեկավարների միջև: 
«Խոսքը գնացել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում առկա իրավիճակի և երկու երկրների հարաբերությունների ամսին: Իսկ Ռուսաստանի նախագահի կողմից Ուկրաինային ուղղված սպառնալիքները հորինվածք են և չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Պեսկովը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

