20323 դիտում
16:07 11-05-2018
Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:
«Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաեւի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է»,-ասել Է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ եւ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
14:26 27-11-2014
Կրեմլը հաստատում է Պուտին-Պորոշենկո հեռախոսազրույցը, հերքում՝ սպառնալիքների հնչեցումը
3398 դիտում
15:27 03-11-2017
Կրեմլը՝ APEC-ի գագաթնաժողովում Պուտին-Թրամփ հավանական հանդիպման մասին
10268 դիտում
17:21 24-06-2018
Կրեմլը հրաժարվում է նախատեսված Պուտին-Թրամփ հանդիպման մասին տեղեկություն տրամադրել
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին