Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Պուտինը սպառնալիքներ է տեղացել
                        Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել: 
Insider պարբերականը գրում է, որ լրագրողները երեկոյան ժամը 22:00-ին ականատես են եղել, թե ինչպես է Ուկրաինայի  նախագահի ադմինիստրացիայից դուրս եկել դեսպան Միխայիլ Զուրաբովը: Ավելի ուշ նա հայտնել է, որ այդ ընթացքում իր ներկայությամբ շատ ծանր հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Պորոշենկոյի միջև, որը տևել է կես ժամ: 
«Ռուսաստանի հետ խնդիրներ կան: Նրանք մեզ սպառնում են, որ նոր  գրոհներ կիրականացնեն և կճանաչեն անջատողական պետությունները»,-պատմել է պարբերականին դեսպանը Զուրաբովը:
Եվս մեկ մարդ, ով մոտ է Ուկրաինայի նախագահին, հայտնել է, որ Ավստրալիայում գագաթաժողովից հետո Ռուսաստանի հետ շփումները կրճատվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

