18-ամյա պատանուն սպանած ոստիկանը կհեռանա Ֆերգյուսոնի ոստիկանությունից
Ամերիկյան Սենթ Լուիսում անկարգությունների ժամանակ 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանած ոստիկանության աշխատակից Դարրեն Ուիլսոնի փաստաբան Նիլ Բրանթրեգերը բանակցում է Ֆերգյուսոնի ոստիկանությունից Ուիլսոնի հեռանալու շուրջ: Այս մասին վերջինս հայտնել է BBC-ի եթերում, հաղորդում է TASS գործակալությունը:
Փաստաբանը չի բացառել նաև, որ իր պաշտպանյալը կարող է ոստիկանության շարքերն ընդմիշտ լքել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին դատարանն անմեղ ճանաչեց Դարրեն Ուիլսոնին և ազատ արձակեց, ինչից հետո ԱՄՆ-ի 38 նահանգներում, Եվրոպայում և Կանադայում բողոքի մեծ ցույցեր սկսվեցին: Ֆերգյուսոնում վերսկսվեցին անկարգություններն ու բախումները ցուցարարների և ոստիկանների միջև: Իսկ Վաշինգտոնում անցկացված բողոքի խաղաղ ցույցին մասնակցում էր 3000 քաղաքացի: Բոսթոնում անցկացված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 24 ցուցարարի: