211652_close_icon
views-count2222 դիտում article-date 01:39 27-11-2014

Չեմպիոնների լիգա. «Արսենալ»-ը ռևանշի հասավ «Բորուսիա»-ի նկատմամբ. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասը: Արդեն 2-րդ րոպեին լոնդոնցիների կազմակերպած գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց Յայա Սանոգոն: Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու հիանալի շանս տացավ Հենրիխ Մխիթարյանը,սակայն հայ խաղացողի հարվածից հետո հիանալի խաղաց լոնդոնցիների դարպասապահ Մարտինեսը: Երկրորդ խաղակեսում «Արսենալ»-ը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: 57-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսը գեղեցիկ հարվածով ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին մրցավեճը ավարտվել էր դորտմունդյան ակումբի 2:0 հաշվով հաղթանակով: Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Արսենալ»-ը: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն և «Արսենալ»-ը կպայքարեն խմբում առաջին տեղի համար: Ներկայումս D խմբի մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Բորուսիա»-ն: «Արսենալ»-ը 10 միավորով երկրորդն է: «Արսենալ» - «Բորուսիա»՝2:0 Գոլեր՝ Սանոգո 2՛, Սանչես 57՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր