211652_close_icon

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա» - «Արսենալ». հավանական մեկնարկային կազմեր

views-count1860 դիտում article-date 11:14 16-09-2014
Սեպտեմբերի 16-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2014/2015 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլը: Առաջին խաղային օրվա ընթացքում մի շարք հետաքրքրաշարժ հանդիպումներ տեղի կունենան: Դրանցից մեկի շրջանակում միմյանց հետ կմրցեն Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Արսենալ»-ը: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը արդեն հրապարակել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի աջ կիսապաշտպանի դիրքում: Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Արսենալ» խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր