211652_close_icon
views-count3414 դիտում article-date 00:48 17-09-2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիա»-ն մեկնարկում է «Արսենալ»-ի նկատմամբ տարած վստահ հաղթանակով. տեսանյութ

Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկեց «Արսենալ»-ի նկատմամբ տարած հաղթանակով: «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց գերմանական թիմի 2:0 հաշվով հաղթանակով: 45-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն բացեց խաղի հաշիվը, իսկ 48-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հանեց հաղթողի հետ կապված բոլոր հարցերը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Առաջին խաղակեսում վիճելի դրվագ գրանցվեց Հայաստանի հավաքականի խաղացողի մասնակցությամբ: Մխիթարյանի նկատմամբ «Արսենալ»-ի պաշտպանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները, սակայն մրցավարը «սիմուլյացիայի» համար դեղին քարտ ցույց տվեց հայ խաղացողին: «Բորուսիա» - «Արսենալ»`2:0 Գոլեր` Իմմոբիլե 45', Օբամեյանգ 48'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր