Սաակաշվիլին հայտարարել է, որ իշխանությունները շարունակում են իրեն հետապնդել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղադրում է ներկայիս իշխանություններին` դեպի Ռուսաստան Աբխազիայի տարածքով երկաթուղային գիծ բացելու գաղտնի պայմանավորվածության ձեռքբերման համար:
Նա նշել է նաև , որ այս ամենի ետևում կանգնած է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Նա հավելել է, որ ներկայիս իշխանությունները շարունակում են իր նկատմամբ քաղաքական հետապնդումը, քանի որ իր անձնական նկարահանման օպերատորին դատախազությունից հարցաքննության են կանչել այն բանի համար, թե իբր 2008 թ-ի Անվտանգության խորհրդի նիստին նրանք քննարկել են օսեթներին վերացնելու հարցը:
Քրեական գործ է հարուցվել՝ վրացիների կողմից օսեթիների նկատմամբ ցեղասպանության պլանավորման համար: