Եթե Ռոնալդուն Ջորդանն է, ապա Մեսսին Չեմբեռլենն է. Լուիս Էնրիկե
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն թիմի հարձակվող Լիոնել Մեսսին համեմատել է անցյալի հանրահայտ բասկետբոլիստ Ուիլտ Չեմբեռլենի հետ:
«Եթե Ռոնալդուն Մայքլ Ջորդանն է, ապա Մեսսին Ուիլտ Չեմբեռլենն է, ով ինչպես գիտեք մեկ խաղում 100 միավոր է վաստակել: Լեոն խփեց իր կարիերայի 400-րդ և 401-րդ գոլերը: Հավանաբար, մեզանից յուրքանչյուրը նույնպես այդքան գոլ է խփել, բայց Մեսսին դա արել է պրոֆեսիոնալ սպորտում, իսկ մնացածը` դպրոցում կամ տան մերձակա տարածքում»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: