Տեղի են ունեցել քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև
Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը:
Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Նույն օրը Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: