Պելեն նորից հիվանդանոցում է
                        Բրազիլիացի  ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է միզուղիների վարակի ախտանիշի  կասկածով: 
Նրա ներկայիս վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ընդհամենը 10 օր առաջ նրան տարել էին հիվանդանոց ստամոքսի շրջանում սուր ցավերի պատճառով: 
Ախտորոշումից հետո պարզվել էր,  որ 74-ամյա Պելեն  երիկամային քարեր ունի  և  վիրահատել էին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

