ԵՊՀ ուսանողներն այցելել են Արցախ
                        Նոյեմբերի 20-23-ը ԵՊՀ մի խումբ ուսանողներ Արցախում էին` հայագիտական գիտաժողովին մասնակցելու համար, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: 
Ուսանողական այցը, սակայն, զուտ գիտաժողովով չսահմանափակվեց: Նոյեմբերի 21-ին գիտաժողովի մասնակիցները պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գանձասար: 
Համալսարանականները ներկա են եղել նաև ԼՂՀ Ազգային ժողովում կայացած «Հայաստանի երրորդ Հանրապետության պատմություն» գրքի առաջին շնորհանդեսին: Գրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է:
 
Քառօրյա այցի 3-րդ օրը` առավոտյան, Արցախի պետական համալսարանում մեկնարկեց ԵՊՀ և ԱրՊՀ ՈՒԳԸ-ների կողմից կազմակերպված հայագիտական գիտաժողովը: 
 
Իրենց գիտական աշխատանքները ներկայացրին երկու բուհերի 35 ուսանողներ, ովքեր գիտաժողովի ավարտին պարգևատրվեցին հավաստագրերով: 
 
Քառօրյա այցի վերջին օրը ուսանողներն այցելեցին Շուշի, եղան Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

