Պերուում 2500 հազվագյուտ կրիա են փրկել
                        Պերուի Պուկալպա քաղաքում, խուզարկության արդյունքում,  որսագողերի ձեռքից  2500 հազվագյուտ` ամազոնյան տեսակի կրիա են փրկել եւ հանձնել «Ամազոնյան կրիաների պահպանության ֆոնդ»-ին: 
Ամազոնյան տեսակի կրիաները ոչնչացման եզրին են: Նրանց փրկել են այն  բանից հետո, երբ անանուն մեկը իրավապահ մարմիններին տեղեկացրել է սեւ շուկայում վաճառվելու մասին: 
Հազվագյուտ կրիաների վաճառքով հիմնականում զբաղվում են տեղացիները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

