Պերուում մոլեգնում է Ուբինաս հրաբուխը
Պերուի հարավում մոլեգնած հրաբխի հետևանքով մոտակայքում բնակվող մարդկանց տարհանում է իրականցվում։ Ծխի գլանակների և թունավոր գազերի բարձությունը 4 կմ է։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Իշխանությունները հայտարարել են, որ բնակիչներին ապահով շրջաններ տեղափոխելու գործընթացը 3 օր կտևի։
Նշենք, որ Ուբինասը Պերուի ամենաակտիվ հրաբուխն է, որի բարձրությունը կազմում է 5672 մետր։