Մոսկվայի գազանանոցը նոր բնակիչներ ունի
                        Մոսկվայի կենդանաբանական այգում  առաջին անգամ կցուցադրվում են  մշկացլի երկու ձագեր: Նրանք դեռ մայրական կաթով են սնվում, ուստի այգու աշխատակիցներն այցելուներին հորդորում են չկերակրել նրանց: 
Մարդիկ  անգամ չպետք  է աղմկեն, քանի որ մայր մշկացուլը, ձագուկներին պաշտպանելու բնազդով, կատաղում է եւ փորձում հարձակվել վանդակից այն կողմ հավաքվածների վրա: 
Մոսկվայի գազանանոցի նոր բնակիչներին բերել են տունդրայից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

