11144 դիտում
09:44 15-07-2015
Նոր Խարբերդի շատ բնակիչներ ասում էին. «Անգամ Վարդավառին ջրի երես չտեսանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչները դիմել են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին՝ բարձրաձայնելով, որ չնայած մի քանի տարի է, գրեթե չունեն ոռոգման ջուր, վերջին 3 ամիսներին էլ խմելու ջրից են համարյա թե զրկված:
Բնակիչներից մի կին էլ ասաց. «Ո՞ց կլինի մեր վիճակը, մինչև ե՞րբ: Ես 75 տարեկան կին եմ, որտեղի՞ց գնամ ու ջուր բերեմ, բա մեղք չե՞ն էս մատղաշ էրեխեքը, ինչո՞վ լողացնենք նրանց»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք պատմեցին նաև, որ նույնիսկ հրդեհ էր բռնկվել տներից մեկում և ջուր չկար, որ մարեին կրակը: Բնակիչները հայտարարում էին, որ պատրաստվում են դիմել լուրջ քայլի և փակել Արտաշատ-Երևան ճանապարհը, եթե վերջնական լուծում չտրվի հարցին:
Երեխաներից մեկին ուղղված հարցին, թե՝ վերջին անգամ երբ է նա լողացել, պատասխանեց, որ՝ 1 ամիս առաջ: Նրանք վրդովված ասում էին, որ նույնիսկ Վարդավառին կարոտ մնացին, քանի որ մի գրամ ջուր չեն ունեցել գյուղում:
Բնակիչները ասացին նաև, որ դիմում են գրել պատկան մարմիններին, և «Երևան Ջուր» ընկերությունից ստացել են գրավոր պարզաբանում, որ գյուղի 2-րդ փողոցը սնող ջրագծի որոշակի հատված անցնում է բնակիչներին պատկանող տնամերձ տարածքներով, ինչը սպասարկման տեսանկյունից լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Այժմ «Երևան Ջուր» ընկերության մասնագետները ուսումնասիրություններ են կատարում և տարածքի ջրամատակարարման բարելավման համար կարվի ամեն ինչ՝ ընդհուպ մինչև ջրաքանակի ավելացում, սակայն բնակիչներն էլ իրենց հերթին պետք է լինեն կարգապահ ու բացառեն խմելու ջուրը ոռոգման նպատակներով օգտագործելը:
Այդ ընթացքում բնակիչներին մոտեցավ գյուղապետը և ասաց, որ ամեն ինչ արվում է՝ խնդրին լուծում տալու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+