Կամչատկայում 9 տոննա ձկնկիթ է ոչնչացվել
Կամչատկայում ոչնչացրել են ավելի քան 9 տոննա սաղմոնի ձկնկիթ, որում պարունակվել է ուրոտրոպին նյութը:
Ապօրինի արտադրամասը հայտնաբերվել է Ելիզովե քաղաքում: Այն պատկանել է քաղաքացիներից մեկին եւ գործել սեփական տան նկուղում: Սեփականատերը վստահեցրել է, որ ձկնկիթն օգտագործել է բացառապես գյուղատնտեսական նպատակներով:
Սակայն ձկնկիթը ոչնչացվել է, քանի որ ուրոտրոպինը արգելված, վտանգավոր հավելում է, որն օգտագործվում է ապրանքի պիտանելիության ժամկետը երկարացնելու նպատակով: