Ռուսական բանակում iPhone-ի օգտագործումն արգելելու մասին լուրը ժխտվել է
                        iPhone-ի օգտագործման մասին արգելքի լուրը չի համապատասխանում իրականությանը. ռուսական բանակում  ընդհանրապես չկա որևէ տեսակի հեռախոսի օգտագործման  արգելք: 
Կան հեռախոսների օգտագործման սահմանափակումներ՝ միայն ժամանակի առումով: Այն է՝ զինվորները իրենց ծառայության ընթացքում միայն որոշակի ժամերին կարող են օգտվել հեռախոսակապից: 
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, իբր  զինակոչիկներին թույլատրվում է ունենալ ցանկացած տեսակի հեռախոս, բացի  Apple  -ի արտադրանքից, քանի որ կա կիբեր լրտեսման վտանգ: 
Ենթադրվում է, որ այդ ապատեղեկատվությունը օգտագործվել է արտադրող այդ ըկերության վաճառքի ծավալները  նոր տարվա շեմին մեծացնելու համար, հայտնում է РИА Новости գործակալությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

