2234 դիտում
12:40 24-11-2014
Կրեմլի դիմաց, ի պաշտպանություն Ուկրաինայի, յուրօրինակ ակցիա է կազմակերպվել. տեսանյութ
Մոսկվայում՝ Կրեմլի հարևանությամբ գտնվող Ալեքսանդրովյան զբոսայգում, Անմար կրակ հուշարձանի մոտ, «Синий всадник» շարժման ակտիվիստներն ի պաշտպանություն Ուկրաինայի հերթական ակցիան են կազմակերպել:
Ինչպես հաղորդում է Grani.ru-ն, ակտիվիստներից Օլեգ Բասովը պառկել է գետնին՝ Կիևի հերոսի հուշարձանի մոտ, իսկ մեկ այլ ակտիվիստ՝ Եվգենի Ավիլովը, 3 լիտրանոց կարմիր ներկով լի տարրան ձեռքին անցորդներին ներկ է առաջարկել, որը խորհրդանշում էր Ուկրաինայում պայքարի համար թափված արյունը:
Պարբերականը նշում է, որ «Синий всадник»-ը հայտնի է իր մի շարք վառ և հիշվող ակցիաներով: Այս տարվա նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Բանկի շենքի մոտ շարժման անդամներն անցկացրին «Ռուբլու կլանում» ակցիան: Բասովը 100 ռուբլանոց թղթադրամները կուլ էր տվել և խմել ամերիկայն արտադրության գազային ըմպելիք, իսկ կրծքին ամրացված էր պաստառ, որում սլաքով ուղղություն էր տրվում դեպի եվրոն և դոլարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6197 դիտում
19:45 01-06-2014
Վելիկի Նովգորոդում, ի պաշտպանություն գործարար Թելման Մխիթարյանի, ստորագրահավաք է կազմակերպվել. տեսանյութ
Այս բաժնից
751 դիտում
10:30 11-01-2025
Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի
1153 դիտում
09:38 11-01-2025
Լոս Անջելեսի շրջակայքում շարունակվում է պայքարը անտառային հրդեհների դեմ․ «Ամերիկայի ձայն»
940 դիտում
23:26 10-01-2025
Դատարանը Թրամփին ազատել է պատժից պոռնոաստղին վճարելու գործով՝ չչեղարկելով նրա մեղավորությունը