6200 դիտում
19:45 01-06-2014
Վելիկի Նովգորոդում, ի պաշտպանություն գործարար Թելման Մխիթարյանի, ստորագրահավաք է կազմակերպվել. տեսանյութ
Առաջիկա օրերին նովգորոդցի հայտնի հայազգի գործարար Թելման Մխիթարյանի նկատմամբ դատարանը վճիռ է կայացնելու: Մեղադրող կողմը պահանջում է դատարանից 15 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատախազությունը Թ. Մխիթարյանին մեղադրում է դրամաշորթության մեջ, մասնավորապես Спектр և Новгород Хлеб ընկերության բաժնետոմսերը խաբեությամբ էժան գնով ձեռք բերելու մեջ, սակայն Մխիթարյանը չի ընդունում իր մեղքը՝ հայտարարելով, որ բաժնետոմսերի գնման առաջարկն արել են նշյալ ընկերությունների նախկին սեփականատերերը, և գործարքը կնքելու ժամանակ այդ գործարանները գտնվել են վատագույն վիճակում, իսկ Թ. Մխիթարյանը դրանք փաստացիորեն փրկել է սնանկացումից՝ ներդնելով հսկայական գումարներ և ոտքի կանգնեցնելով ձեռնարկությունները:
Մասնավորապես, Մխիթարյանի ղեկավարման օրոք Новгород Хлеб-ի հիմնական ֆոնդերն ավելացել են միջինով 308 %-ով, իսկ ապրանքաշրջանառության ծավալները՝ 276%-ով, աշխատավարձը՝ 220%-ով:
Գործը քննվում է 2012 թվականի նոյեմբերից: Այս ժամանակահատվածում տեղի է ունեցել ավելի քան 200 դատական նիստ: Հարցաքննվել է 170-ից ավելի մարդ: Հարցաքննվածներից շատերը եղել են գործարարներ, լրագրողներ, իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչներ և հասարակ բանվորներ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել Թելման Մխիթարյանին:
Օրերս նրա պաշտպանության համար կազմակերպվել է ստորագրահավաք, որին մասնակցել են տարբեր ձեռնարկությունների, ընկերությունների աշխատակիցներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14056 դիտում
19:41 22-01-2015
Նիժնի Նովգորոդում հայազգի գործարար է սպանվել
2274 դիտում
10:29 13-09-2014
Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն Սուրեն Խաչատրյանի.Ժողովուրդ
Այս բաժնից
751 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
889 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
739 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ