Տեր Ղևոնդ քահանայի անդրանիկ Պատարագը՝ Ջավախքում
                        Այսօր, Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը: 
Սրբազան Պատարագի ավարտին՝ Ջավախքի փոխառաջնորդն Ախալցխայի հավատավոր ժողովրդին ներկայացրեց նորանշանակ Տեր Ղևոնդ քահանային։
Նորաօծ Տեր Հայրը նոյեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում: 
Այսուհետ, Տեր Ղևոնդն իր ծառայությունը կմատուցի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր փոխանորդության Ախալցխա քաղաքի և շրջակա հայկական համայնքներում՝ որպես հոգևոր հովիվ:
Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանն իր հոգևոր ծառայությունն Ախալցխայի շրջանում իրականացնելու է ավագ քահանա Տեր Եղիշեի հետ միասին, իսկ Հայր Հակոբ Սահակյանը կտեղափոխվի Թբիլիսի։
այս մասին տեղեկացնում  է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

