Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի
                        Ճապոնիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, մինչ այդ հաղորդվել էր մեկ զոհվածի մասին: 60 մարդ վիրավորվել է: 
Զոհերից մեկը 70-ամյա կին է. ցնցումների ժամանակ նա մնացել էր փլատակների տակ: Իսկ Տագուն քաղաքում վիրավորների թվում 42 դպրոցական կա: 
Աղետի գոտում   55 հազար տուժած կա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

