Առյուծը շրջել է քաղաքում և վերադարձել գազանանոց. տեսանյութ
                        Հարավաֆրիկյան Հանրապետությունում առյուծը փախել է գազանանոցից և շրջել մայրուղով, ինչի հետևանքով խցանումներ են առաջացել: 
Վարորդների մի մասը վախեցել է և փակել պատուհանները, մյուսները շտապել են նկարել իրենց հեռախոսներով և ֆոտոխցիկներով: 
Բարեբախտաբար, պատահարներ չեն գրանցվել: Կես ժամ հետո առյուծը ինքնուրույն վերադարձել է գազանանոց:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


