4361 դիտում
18:16 22-11-2014
ԼՂՀ ՊԲ պատասխանը` ադրբեջանական քարոզչամեքենային
ԼՂՀ պաշպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.
«Անդրադառնալով ս.թ. նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրում ՊԲ-ի կողմից իրականացված հատուկ նշանակության գործողության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կատարվածը հերքող պատասխան տեղեկատվությամբ, որում մասնավորապես ժխտում է, իր ներկայացմամբ՝ երեկ ունեցած սեփական կորուստների փաստը:
Ի գիտություն Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական քարոզչամեքենայի և նրան սպասարկող լրատվամիջոցների, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլև այն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առաջնային գծում կրած իր կորուստների վերաբերյալ, դրանք ներկայացնելով որպես հայ դիպուկահարների կողմից արձակված կրակոցների արդյունք: Հիշեցման կարգով հավելենք,որ նման բովանդակությամբ հաղորդագրություններից մեկը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մամուլում տարածվել է նոյեմբերի 20-ին:
Դե ինչ, սա ադրբեջանական քարոզչությանը հատուկ մարտավարական հնարք է, որով հերթական անգամ փորձ է արվում պարտակել սեփական անճարակությունը:
Նմանատիպ նյութեր
15012 դիտում
22:53 17-01-2020
Մարդկային խնդրանք իշխանական քարոզչամեքենային՝ հետ քաշեք դիակապտությամբ զբաղվող երեւույթներին․ Արփինե Հովհաննիսյան
1309 դիտում
21:15 29-05-2024
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան
1043 դիտում
15:48 19-02-2014
ԼՂՀ նախագահը մասնակցել է ԼՂՀ ԱԳՆ-ի 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը և հանձնարարականներ տվել
Այս բաժնից
721 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
865 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1132 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը