Լարսի անցակետում լարված իրավիճակը շարունակվում է. Հայաստանի քաղաքացիների ավտոշարասյունն հասնում է 40 կմ-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Արդեն մի քանի օր է՝ Լարսի անցակետում արտակարգ իրավիճակը պահպանվում է: 
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մեքենաների կուտակումն անցնում է  30-40 կմ-ը ու Հայաստանի քաղաքացիները ոչ մի սպառիչ պատասխան չեն ստանում պատկան մարմիններից,  թե երբ է  թույլատրվելու,  որպեսզի իրենք կարողանան առանց խոչընդոտի անցնել սահմանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի փորձում է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանալ պարզաբանում, քանի որ ՀՀ քաղաքացիները տեղից հայտնում են, որ իրենք անտարբերության են մատնված ու ոչ մի դրական շարժ չեն նկատում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


