Լուիս Սուարես. Գրիզմանը չի կարող իրեն ուրուգվայցի զգալ
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի խոսքերը, որը ասել էր, թե իրեն կիսով չափ ուրուգվայցի է զգում:
«Անտուանն ասում է, որ կիսով չափ ինքը ուրուգվայցի է, սակայն նա ֆրանսիացի է և չգիտի, թե ինչ ասել է իրեն ուրուգվայցի զգալ:
Նա չգիտի, թե ովքեր ենք մենք և ինչ պետք է անենք, որպեսզի հաջողության հասնեն ֆուտբոլում:
Նրան դուր են գալիս մեր ավանդույթները, նա կարող է նույն լեզվով խոսել, սակայն մենք մեզ այլ կերպ ենք զգում», ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ուրուգվայի հավաքականը 1/4 եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ: