«էբոլան» կհարվածի շոկոլադի գործին
Մեծ Բրիտանիայի շոկոլադ արտադրող ընկերությունները հայտարարել են, որ 2020 թվականին շոկոլադը կլինի «հազվադեպ» ապրանք: Ընկերությունները չեն հասցնում բավարարել տարեցտարի ավելացող պահանջարկը, հայտնում է The epich times-ը:
Ասիայում, օրինակ, շոկոլադի պահանջարկն աճում է յոթ անգամ ավելի արագ, քան Եվրոպայում: Դեֆիցիդ է դիտվում նաեւ շոկոլադի հայրենիքում՝ Հարավային Ամերիկայում:
Բացի այդ, մտավախություն կա, որ Հարավային Ամերիկայի այն վայրերում, որտեղ կակակո են աճեցնում, կտարածվի «Էբոլա» վիրուսը: