Ադրբեջանն առաջնագծում կորուստ ունի
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ ՀՀ Զինված ուժերը «խախտել են հրադադարի ռեժիմը», որի արդյունքում սպանվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայողը:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Ադրբեջանի ժամանակով ժամը 12:45-ին, Աստարինի շրջանում: Նշված հատվածում տեղակայված զորամասի շարքային զինվոր, 1995 թ. ծնված Ազիզով Ռուստամ Իզզեթ օղլուն մահացել է մարտական դիրքերում ստացված հրազենային վնասվածքից: