Ինձ ցանկացել են սպանել. Եկատերինա Անդրեեւա
«Наедине со всеми» հաղորդաշարի ժամանակ «Время» լրատվական ծրագրի մեկնաբան Եկատերինա Անդրեեւան խոստովանել է, որ 18 տարեկանում իր հանդեպ մահափորձ է իրականացվել, հայտնում է Dni.ru-ն:
Հաղորդավարուհին պատմել է, որ Գլխավոր դատախազությունում աշխատելու ժամանակ, երբ գրասենյակից ուշ ժամի է դուրս եկել, երկու անհայտ անձինք դանակով սպառնացել են եւ ցանկացել աղմկահարույց գործերից մեկի վերաբերյալ տվյալներ ստանալ:
Այդ պահին պատահական անցորդ է հայտնվել, ինչից հանցագործները փորձել են կոծկել իրենց մտադրությունը, եւ հաղորդավարուհին կարողացել է փախչել:
«Փախչեցի այնպես, ինչպես երբեք չեմ փախչել: Այդ ժամանակ ես հաղթեցի ինքս ինձ»,-անկեղծացել է Անդրեեւան: