Իտալիայում սիրո թանգարան կբացվի
Իտալիայի Վերոնա քաղաքում, որտեղ ապրել են Ռոմեոն ու Ջուլիետը, սիրահարներին նվիրված թանգարանային համալիր կբացվի՝ իր տեսակի մեջ աշխարհում միակը:
Քաղաքի կենտրոնում տեղակայվելիք համալիրում կցուցադրվեն սիրո դրսեւորումները՝ լուսանկարների, նամակների միջոցով՝ պատմելով տարբեր մարդկանց սիրո պատմությունները:
Թանգարանում կյանքի կկոչվեն սիրո խոստովանությունների ամենահամարձակ գաղափարները: